News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիան այսօր բեւեռացված հասարակության ցավալի օրինակ է, որին միամտաբար աջակցում է Արեւմուտքը, որպես մերձավորարեւելյան «ժողովրդավարության մոդել»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է աշխարհահռչակ երաժիշտ եւ երգիչ Սերժ Թանգյանը:

Նա նաեւ հղում է տեղադրել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության կողմից իրականացվող արշավի կայքում, որտեղ Թուրքիայի իշխանություններին կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունը:

Նրա խոսքով՝ երկրում ուժեղ վերահսկողություն գոյություն ունի լրատվամիջոցների նկատմամբ, այստեղ բանտերում ավելի շատ լրագրողներ կան, քան որեւէ տեղ աշխարհում: Թուրքիան ուժեղ արթնացման կարիք ունի, գրել է Թանգյանը, հույս հայտնելով, որ ավելի շատ արդարություն ու հավասարություն կլինի, քան բռնություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ