News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սիրիան Իրանի կարեւոր ռազմավարական գործընկերն է, նույնիսկ ընդունված է ասել, որ Սիրիան «երկրորդ Իրանն է», ուստի ոչ մի իրանական իշխանություն երբեք չի հրաժարվի Սիրիայի օրինական նախագահ Բաշար Ասադին աջակցելուց: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, մամուլի ասուլիսում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Այդ առումով, ըստ նրա, Իրանի եւ Սիրիայի հարաբերություններում ոչ մի փոփոխություն պետք չէ սպասել: «Իրանական կողմը երբեք զիջումների չի գնա Սիրիայի հարցում: Ընդհանուր առմամբ, սիրիական խնդիրը բավական բարդ է, նույնիսկ եթե ԱՄՆ-ը հայտարարում է, որ սիրիական ընդդիմությանը զենք կմատակարարի, դա, ամենայն հավանականությամբ, քարոզչական բնույթ է կրել, որի նպատակը G8-ի գագաթաժողովից առաջ սեփական դիրքերն ամրապնդելն էր»,-նշեց փորձագետն՝ ընդգծելով, որ եթե ռազմական ներխուժում չլինի կամ Սիրիայի տարածքը ոչ թռիչքային գոտի չհայտարարվի, ապա նախագահ Ասադը կհաղթի այդ հակամարտությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ