News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2013-ին Հայաստանից արդեն արտահանվել է 3 հազար տոննա ծիրան: Այս մասին հունիսի 19-ին լրագրողներին է հայտնել ընկերության զարգացման նախագծերի մենեջեր Կարեն Բաղդասարյանը: Ընկերությունը սպասում է, որ տարին ծիրանի հարցում բերքառատ կլինի` չնայած գարնանը տեղացած կարկուտին: «2012-ին Հայաստանից արտահանվել է մոտ 13 հազար տոննա ծիրան: Հուսով ենք, որ 2013-ին կմոտենանք այդ ցուցանիշին»,-հայտարարել է Բաղդասարյանը: Նա չի համաձայնել այն նկատողության հետ, որ որքան շատ ծիրան է արտահանվում Հայաստանից, այնքան վերջինիս գինը թանկանում է հանրապետությունում: «Հայաստանում ամենաբերքառատ տարիներին լինում է 85-90 հազար տոննա ծիրան: Արտահանվում է առավելագույնս 12-13 հազար տոննա: Դա շատ քիչ է որեւէ բանի վրա ազդելու համար»,-հայտարարել է Բաղդասարյանը:

Ընկերությունը պատրաստվում է ներկրել ծիրանի եւ կեռասի տնկիներ` գործընկեր-ֆերմերներին բաժանելու:  Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել Բաղդասարյանը, տնկիները կօգտագործվեն հայկական սորտերը պատվաստելու համար: «Մենք արդեն ներկրել ենք «Գիզելլա 5» սորտը, որով տեղի ֆերմերները պատվաստել են կեռասը: Արդյունքից գոհ ենք եւ հաջորդ տարի, հնարավոր է, սկսենք այդ միրգ ընդունել արտահանման համար»,-հայտարարել է Բաղդասարյանը:

«Սպայկա» ԲԲԸ-ն Հայաստանից Ռուսաստան եւ ԱՊՀ-ի այլ երկրներ է արտահանում է թարմ մրգեր եւ բանջարեղեն

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ