News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների դատախազությունների համագործակցությունը` հանցավորության դեմ պայքարի ոլորտում: Այդ համատեքստում կարեւորվել է Փոխըմբռնման մասին հուշագիրը, որը ստորագրվել է ԻԻՀ գլխավոր դատախազի` Երեւան կատարած այցի ընթացքում:

Ինչպես NEWS.am-ին են հաղորդել գլխավոր դատախազի մամուլի ծառայությունից, իրանցի դիվանագետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ գլխավոր դատախազին հրավիրել այցելելու Իրան: Կողմերը պայմանավորվել են ստորագրել Իրանի եւ Հայաստանի գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության ծրագրի վերաբերյալ հուշագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ