News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չինացի բլոգերները աղջիկներին առաջարկում են բռնաբարողներից պաշտպանվել զուգագուլպաներոժի օգնությամբ, որի մակերեւույթն ամբողջությամբ ծածկված է մազերով: Ինչպես գրում է The Huffington Post-ը, զուգագուլպաների լուսանկարը համացանցում տեղադրել է Sina Weibo-ի օգտատերերից մեկը: Նա հայտարարել է, որ «ընդդեմ բռնաբարությունների ֆունկցիա ունեցող գերսեքսուալ ամառային զուգագուլպաները» հաստատ պետք կգան երիտասարդ աղջիկներին:

Անհայտ է, թե արդյոք իսկապե՞ս գոյություն ունեն մազոտ զուգագուլպաներ, թե՞ դրանք կատակասեր օգտատիրոջ երեւակայության արդյունքն են: Շատերը համարում են, որ աղջիկները չեն ցանկանա փչացնել իրենց արտաքին տեսքը նման զուգագուլպաներով:

«Աղջիկները հոգնել են տղամարդկանցից, որոնք սեւեռուն հայացքով նայում են ձեր նոր սափրած ոտքերին: Ահա խնդրի հնարավոր լուծումը, որը գալիս է Չինաստանից»,-գրել է աղջիկ օգտատերերից մեկը:

Մեկ ուրիշն էլ հիշեցրել է, որ նման զուգագուլպաները կարող են վախեցնել ոչ միայն բռնաբարողներին, այլեւ գրավիչ տղաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ