News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 19-ին  հանդիպել է Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին, մասնավորապես` տեղական ժողովրդավարությանն առնչվող հարցերը: Երկուստեք կարեւորվել է այն հանգամանքը, որ Հայաստանը Եվրոպայի Խորհրդի նախորդ եւ հաջորդ նախագահությունների հետ սահմանել է համատեղ գերակայություններ, որոնց թվում տեղ է գտել տեղական ժողովրդավարության զարգացման հարցը: 

Անդրադառնալով նախորդ օրը Երեւանում կայացած ԵԽ Կոնգրեսի բյուրոյի նիստին՝  Հերվիգ Վան Շտաան շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին այն Երեւանում հյուրընկալելու եւ լավագույնս կազմակերպելու համար: Կոնգրեսի նախագահը նաեւ կարեւորել է նույն օրը մեկնարկած «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային կոնֆերանսի անցկացումը՝ նշելով թեմայի կարեւորությունը եվրոպական հասարակությունների համար:

Նախարարի տեղակալը եւ ԵԽ Կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու տեղական մակարդակում ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ։

Կոնգրեսի նախագահի խնդրանքով Նախարարի տեղակալն անդրադարձել է Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ