News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Էրդողանի դիվանագիտությունը, որը կրում է «զրո խնդիր հարեւանների հետ» անվանումը, ֆարսի է վերածվել: Այս մասին Թուրքիայում, Իրանում եւ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին նվիրված իր հոդվածում գրում է «The Jerusalem Post»-ի վերլուծաբան Ամոց Ասա-Էլը:

Գրելով Թուրքիայում վերջին շաբաթներին տեղի ունեցող բողոքի ակցիաներին եւ դրանք համեմատելով Իրանում եւ Եգիպտոսում հակակառավարական ցույցերի հետ, վերլուծաբանը անդրադարձել է նաեւ Անկարայի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը:

Նրա խոսքով՝ ռազմավարությունը, որը ենթադրում էր հաշտություն հարեւան երկրների հետ՝ սկսած Հունաստանից ու Կիպրոսից, վերջացրած Բուլղարիայով, Սիրիայով, Իրանով ու Իրաքով, վերածվել է ֆարսի: «Նախապես գովազդվող շփումները Հայաստանի հետ առկախվեցին, Կիպրոսի պառակտումը ողջ առողջ է, Սիրիան համարվում է թշնամի՝ Իրանի պատրոնաժով: Դրան հավելեք Իսրայելի հետ բարեկամության վատնումը եւ լարվածության աճը պատմական թշնամի Ռուսաստանի հետ՝ Սիրիայի հարցով, եւ դուք կստանաք հակամարտությունների առավել խճճված, առավել բազմազան, առավել պայթյունավտանգ պատկեր, քան Թուրքիան երբեւէ բախվել է Երկրորդ աշխարհամարտից հետո»,-գրել է վերլուծաբանը:

Ամոց Ասա-Էլը համարում է, որ Թուրքիան ձախողել է ոչ միայն «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը, այլեւ վերջին «խաղաղ ճակատը»՝ ներքին քաղաքականությունը:

Էրդողանի փորձը՝ ներքաղաքական ճնշումը բացատրել արտաքին ներգործությամբ, միայն ընդգծում են նրա հիասթափությունը, որ չի հաջողվել կանխատեսել, գնահատել եւ զսպել այդ գրոհը: Հիմա պարզ է դարձել, որ Ստամբուլում զանգվածային անկարգությունների բնապահպանական պատճառները միայն առիթ էին:

«Միակ բանը, որը ստիպել է հազարավոր թուրքերի դուրս գալ փողոց, քաղաքական աճող ճնշումն է՝ ի դեմս իսլամական ռեժիմի, որը մշտապես հարվածում է ազատություններին, կալանավորելով լրագրողներին, մեղադրանքներ ներկայացնելով գեներալներին եւ գրավելով դատական իշխանությունը, միաժամանակ հետեւողականորեն իսլամական ոճի փոփոխություններ կատարելով:

Կարճ ասած, այն բանից հետո, երբ Էրդողանը իրեն ներկայացրեց միակը, որից պետք է օրինակ վերցնել, հիմա բախվում է ժողովրդի իշխանությանը, որը նա դժվար թե կարողանա սանձահարել»,-ամփոփել է վերլուծաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ