News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Եվրասիա միջազգային համալսարանը Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ իրականացվեց ամենամյա գիտաժողով` «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները եւ առաջնահերթությունները» թեմայով ՀՀ պետական կառույցների, բուհերի ներկայացուցիչների, գիտաշխատողների եւ ասպիրանտների մասնակցությամբ:

Տարբեր աշխատանքային բաժանմունքներում ներկայացվել են ավելի քան 40 գիտական զեկույցներ Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի արդի հիմնախնդիրների, փոքր բիզնեսի վարկավորման եւ վարկատու կազմակերպություններում գրավադրվող գույքի գնահատման առանձնահատկություններին եւ առկա այլ խնդիրների վերաբերվող: Քննարկվել եւ ներկայացվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման հիմնախնդիրներն ու բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների պարտականությունների սահմանման հարցերը, ինչպես նաեւ ժողովրդավարության, ազգի ինքնորոշման, հայերենի շարահյուսության սոցիալական շերտավորվածության ուսումնասիրության, բարոյահոգեւոր դաստիարակության եւ այլ թեմաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ