News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գործարար Աշոտ Սուքիասյանի գործողություններից տուժած եւ սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանին հրավիրել են հարցաքննության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը:

Նա նշեց, որ արդեն 4-րդ անգամն է, ինչ իրեն կանչում են հարցաքննության, սակայն դրանից ոչինչ չի փոխվում, քանի որ իր ցուցմունքները նույնն է, այնինչ պետք է հարցաքննության կանչեն էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանին եւ նրա տեղակալին, բանկի կառավարչին, 23 կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իր հետ պետք է այդ գործունեությունը ծավալեին: Փայլակ Հայրապետյանը նաեւ նշեց, որ իր նամակներին ոչ կաթողիկոսն է պատասխանել, ոչ կենտրոնական բանկի նախագահը: «Դրան, այդ Աշոտ Սուքիասյանին պետք է բերման ենթարկեն, քանի որ իր լկտիությունը կապված է մեր երկրի երկրորդ մարդու` վարչապետի եւ կրոնի երկրորդ մարդու` Նավասարդ Կճոյանի հետ: Բացի այդ, նրա գործողություններից միայն ես չեմ տուժել: Բազմաթիվ տուժածներ կան: Մեկը մի ստից գողություն է անում, տանում 5 տարով փակում են, ինչի՞ պետք է նա անպատիժ մնա»,- ասաց սնանկացման եզրին կանգնած գործարարը:

Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում երեկ որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: 

Ավելի վաղ Փայլակ Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ 2009 թ էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվում 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Հանդիպման հիմքում եղել է  Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Խորհրդակցությանը ներկա են եղել  նաեւ վարչապետը։ «Այդ օրը գործարարներից Աշոտ Սուքիասյանը, ով  «Ձորագյուղ» ԱԿ նախագահն էր, ներկա գործարարներին հավաստիացրեց, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան եւ ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Ավելին`Սուքիասյանը ծրարով բերեց իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումքը, եւ գործարարները հավանություն տվեցին: Բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում պահանջեց՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար: Ես, լինելով բոլորից ավելի տարիքով եւ լինելով հայրենասեր, առաջարկեցի գրավադրել իմ ունեցվածքը»,–  մանրամասներ էր Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ համաձայնության գալուց հետո գրավադրում է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլար տալիս Սուքիասյանին:  Ընթացքում նա վերցված գումարներով, որ աշխատանք է իրականացրել, ոչ գումարն է  վերադարձրել: Դատական գործ է սկսվել, որի ընթացքում Հայրապետյանները կորցրել է իրենց ընտանիքին պատկանող «Հայաստան» հանրախանութի մի մասը:

Լուսանկարը՝ «Հրապարակի» 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ