News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունիսի 28-ին, ժամը 15:00-ից 21:00-ն Հյուսիսային պողոտայի եւ Աբովյան փողոցի հատման վայրում /Հյուսիսային պողոտա, 11/, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Հետազոտվի՛ր եւ ապրի՛ր» հանրային միջոցառումը: 

Ընդամենը 20 րոպեի ընթացքում մեր քաղաքի անցորդները կարող են հետազոտվել (արյան նմուշը կվերցվի մատից) եւ իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Նախա- եւ ետթեստային խորհրդատվությունն իրականացվելու է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից վրաններում, իսկ հետազոտությունը՝ շտապ բժշկական օգնության մեքենայում, ինչի շնորհիվ կապահովվի հետազոտության գաղտնիությունը:

Միջոցառումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ, «Առաքելություն Արեւելք» մարդասիրական օգնության կազմակերպության եւ այլ գործընկերների աջակցությամբ:

Միջոցառումը նպատակ ունի խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարեւորությունը մեր հասարակությունում եւ փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, մասնավորապես ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելն ամոթ չէ, այլ նախեւառաջ, սեփական առողջության մասին հոգալու նշան է: Հետազոտությունն անանուն է, անվճար եւ գաղտնի:

Նշենք, որ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ 2013թ.  մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1448  դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500: Ի դեպ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը Հայաստանում անանուն է եւ անվճար:

Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ