News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Վրաստանի համար Տկիբուլիի հանքավայրի ածուխը մի քանի անգամ ավելի էժան կլինի, քան գազը: Այս մասին NEWS.am-ին ասաց հանքավայրը շահագործող «Georgian Industry Group» ընկերության տեխնիկական խորհրդատու Զազա Գրդեզիանին:

Նրա խոսքով` Տկիբուլիի ածուխն արդեն հիմա է էժան գազից, իսկ արդյունահանման մեխանիզացիայից հետո նրա ինքնարժեքը 3-4  անգամ կնվազի:

Տկիբուլիի ածուխի մեկ տոննայի արժեքը 75-115 դոլար է կազմում` կախված ածխածնի պարունակությունից: Այն արդեն հիմա է 1,5-2 անգամ ավելի  էժան, քան գազի օգտագործումը:

«Անցած տարի Հայաստան մեր արտահանումն անհամեմատ փոքր էր` 8-10 հազար տոննա: Բայց մենք լսել են, որ Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանները հետաքրքրվում են մեր ածուխով: Վրաստանի ցեմենտի գործարանների հետ մենք արդեն աշխատում ենք»,-նշեց Գորդեզիանին:

Ածուխի այս գործարանների համար շահավետ է այն պատճառով, որ նրա մոխիրը մեծ քանակությամբ կավահող  եւ սիլիկահող է պարունում, որոնք ցեմենտի համար որպես հանքային հավելանյութ են օգտագործվում: «Փաստորեն ցեմենտի գործարանները  միանգամից երկու արտադրանք են ստանում` եւ վառելիք, եւ հանքային հավելանյութեր: Համագործակցության հույս ունենք, առավել եւս, որ Տկիբուլիից Հայաստան խորհրդային ժամանակահատվածում ավելի քան  100 հազար տոննա ածուխ է առաքվել տարեկան»,- ասասց Գորդեզիանին:

Տկիբուլի հաստատված պաշարները  կազմում են 333 մլն տոննա, ենթադրվող պաշարները` մոտ  700 մլն տոննա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ