News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մոսկվայում դաժան սպանություն է տեղի ունեցել. դեռահասներն արյունալի հաշվեհարդար են իրականացրել անօթեւան մարդու նկատմամբ, որից հետո նրա մարմինը կտրել են, իսկ հետո նրա կտրված գլխով ֆուտբոլ խաղացել բակում: Այս ամենը տեղի է ունեցել, երբ նրանք նշել են իրենց ավարտական երեկոն:

Գլխավոր կասկածյալը 17-ամյա Նիկիտան է, որի տանն էլ տեղի է ունեցել արյունալի օրգիան: Սպանվածի մարմինը ոստիկանները հայտնաբերել են հունիսի 24-ին: Զոհի գլուխն այդպես էլ չի հայտնաբերվել: Երեք չարագործները` 17-ամյա Նիկիտան, 18-ամյա Վլադիսլավը եւ 20-ամյա եւս մեկ երիտասարդ, ձերբակալվել են:

Նրանք պատմել են, որ նշել են ավարտական երեկոն եւ մեծ քնակությամբ ոգելից են օգտագործել, որից հետո փողոց են դուրս եկել եւ  նկատել  մի անօթեւանի, որին Նիկիտան սկզբում ծեծի է ենթարկել, հետո տուն գնալով` բերել է սղոց, դանակ եւ կացին ու կտրել դեռ կենդանի մարդու գլուխը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ