News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը վստահաբար  ցանկանում են ընդլայնել Իրանի հետ բարեկամական հարաբերությունները: Այս մասին Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ միջազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Ալահեդդին Բորուժերդիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Դեսպանը նաեւ երկու երկրներին կոչ է արել օգտագործել տարբեր ոլորտներում հարաբերություններն ամրապնդելու ողջ ներուժը, հայտնում է Press TV-ն:

Իր հերթին Ալահեդդին Բորուժերդին նշել է, որ երկու երկրների միջեւ բարեկամական կապերը կարող են առավել սերտ համագործակցության հիմք դնել:

Ընդգծելով երկու երկրների միջեւ տնտեսական ու առեւտրային կապերի կարեւորությունը՝ Բորուժերդին հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը տնտեսական, առեւտրային, արդյունաբերական  ոլորտներում համագործակցության ամրապնդման համար պետք է օգտագործեն ողջ ներուժը:

Նա նաեւ մատնանշել է միջխորհրդարանական համագործակցության դերը առավել սերտ տնտեսական կապերի ոլորտների ուսումնասիրման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ