News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հուլիսի 27-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վայքի գերեզմանատան մոտակայքում «Միտցուբիշի Պաջերո» մակնիշի 30LU438 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մ գլորվել հարակից ձորը, ինչի հետեւանքով ուղեւոր, 2008թ. ծնված Ռ.Բաղդասարյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ`1974թ. ծնված Ա.Սարգսյանը եւ ուղեւորներ 2006թ. ծնված Է., 2007թ. ծնված Ի. եւ 2000թ. ծնված Մ. Քալորիները, 1952թ. ծնված Ս.Սարգսյանը, 2005թ. ծնված Ե. Զաքարյանը եւ 2005թ. ծնված Ք.Բաղդասարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի ԲԿ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ