News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ն դատապարտել է ցուցարարներին ցրելու նպատակով նրանց նկատմամբ վերջերս կիրառված բռնությունը եւ երկրի իշխանություններին կրկին կոչ է արել ապահովել ոստիկանության գործողությունների  համարժեքությունը:

Հունիսի 27-ին կայացած նիստի ընթացքում պատվիրակները «Ժողովրդական բողոքները եւ հավաքների, լրատվամիջոցների ու խոսքի ազատության մարտահրավերները» անվանմամբ բանաձեւ են ընդունել` Իսպանիայի պատվիրակ Արկադիո Դիազ Տեհերի զեկույցի հիման վրա: 

ԵԽԽՎ-ն իշխանություններին կոչ է արել արցունքաբեր գազի եւ փակ տարածություններում այն  արգելելու վերաբերյալ հստակ ցուցումներ տալ:

Խոսելով Թուրքիայում վերջին իրադարձությունների մասին` ԵԽԽՎ-ն դատապարտել է չորս մարդու, այդ թվում ` ոստիկանության սպայի զոհվելը եւ տասնյակ մարդկանց վիրավորվելը:  «Թուրքական տասնյակ քաղաքներում հարյուր հազարավոր մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնել պետական իշխանության մարմիններից` ցույցերին մասնակցելով»,- ասված է փաստաթղթում:

ԵԽԽՎ-ն ԵԽ-ի գլխավոր  քարտուղարին առաջարկել է նաեւ քննարկել ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելու ժամանակ մարդու իրավունքների հիմնական սկզբունքների մշակման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ