News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայկական բանակի սպան եռյակ է ունեցել՝ երկու աղջիկ եւ մեկ տղա: Ավիացիոն ինստիտուտի ուսումնամեթոդական բաժնի սպա-մեթոդիստ Արմինե Կարապետյանը,  հունիսի 28-ին, փոքրիկների հետ եկել էր մասնակցելու Ավիացիայի օրվա տոնակատարություններին: Երջանիկ մայրիկը բրիֆինգից հետո մոտեցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ շնորհակալություն հայտնելու նրան: Հենց ՊՆ-ի տրամադրած ֆինանսական միջոցների շնորհիվ է կինը վիրահատվել եւ երեք զավակ ունեցել:

«Մենք օգնության համար դիմեցինք նախարարին, նա հասկացավ եւ օգնեց, մեր ընտանիքի հանդեպ այնպիսի ըմբռնում դրսեւորեց, որ մենք խոսքեր չենք գտնում մեր շնորհակալություն արտահայտելու համար»,-լրագրողներին ասել է Արմինե Կարապետյանը:

Փոքրիկ Հենրիխը, Մերին ու Սիլվան հետաքրքրությամբ նայում էին շուրջբոլորը: Հրաժեշտի ժամանակ Սեյրան Օհանյանը լուսանկարվել է երջանիկ ընտանիքի հետ: Ընդ որում, Արմինե Կարապետյանը որդուն տվել է նախարարի գիրկը, ասելով. «Ապագա զինվոր է»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ