News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւս կթանկանան էլեկտրաէներգիան ու գազը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը: Նրա տեղեկացմամբ՝ թանկացումներն իրականացվում են գրեթե նույն չափով, ինչ Հայաստանում:

Այսպես՝ մինչեւ 10 հազ. խոր. մետր սպառողների համար գազի սակագինը կդառնա 156 դրամ, իսկ 10 հազ. խոր. մետրից ավելի սպառողների համար՝ 290 դոլար:

Էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բնակչության ու իրավաբանական անձանց համար սահմանվել է 38 դրամ/կվտժ, իսկ գիշերային սակագինը՝ 33 դրամ/կվտժ: Ուղիղ բջիջով սնվողների համար (խոշոր սպառողների) սահմանվել է էլեկտրաէներգիայի մի փոքր ավելի ցածր սակագներ: 

Լ. Մնացականյանը նշեց, որ Արցախում մեծ ներդրումներ են կատարվում հիդրէներգետիկան զարգացնելու համար: Մասնավորապես՝ «Արցախհէկը» գործարկել է (կամ գործարկման փուլում է ) 5 հէկ: Եւս 4 հէկ գործարկվել է Աղավնագետի վրա: Ընդհանուր առմամբ՝ Արցախը ներկայում սեփական միջոցների հաշվին բավարարում է էլեկտրաէներգիայի կարիքների 70%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ