News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ամառվա առաջին ամսվա վերջին օրերին «Շտապօգնությունը»  Երեւանում սպասարկում է օրական 530-590 կանչ, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում կանչերի քանակը 500-ից չէր անցնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնության» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ` կանչերի թիվը աճել է: Տնօրենը նկատեց, որ դա պայմանավորված է ծառայության բարելավմամբ, մասնավորապես` այն հանգամանքով, որ բժիշկները լավ օգնություն են ցուցաբերում եւ մարդիկ արդեն ցանկություն չեն ունենում դիմելու հիվանդանոց: 

Կանչերի քանակը փոխվում է, սակայն դրանց ուղղվածությունը տարիներ շարունակ մնում է նույնը: Երեւանում «Շտապօգնության» կանչերը ամենից շատ կապված են սիրտ-անոթային հիվանդությունների, ապա՝ սուր-շնչաառական ինֆեկցիաների եւ վնասվածքների, տրավմաների հետ: Թագուհի Ստեփանյանը նաեւ նկատեց, որ ամենաշատը «Շտապօգնությանը» դիմում են ավագ սերնդի ներկայացուցիչները: Եղանակային առանձնահատկություններով պայմանավորված կանչեր առայժմ չեն արձանագրվել, պատճառն այն է, որ դեռեւս շոգը այդքան էլ իրեն զգացնել չի տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ