News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայկական դպրոցներում ներդրվում են ինֆորմատիկայի եւ տեխնոլոգիաների դասընթացներ, որոնք, աստիճանաբար, սկսած 5-րդ դասարանից դառնում են ռոբոտիկայի հիմքը: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Ինսթիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը:

Աշխատանքներն իրականացնում է «Նաիրի քոնսորշում» ընկերությունների խումբը, որը, բացի «Ինսթիգեյթից», ներառում է «Արթին Վարուժան», «Փոլ», «Սայմոթեք»  ընկերությունները, «Այբ» դպրոցը:

Դասընթացների համար օգտագործվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած Scratch (սկրեթչ) ծրագիրը, որը փոփոխվել ու «հայկականացվել է»: Այդ փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն սցենաներ ու խաղեր կառուցել, այլեւ ռոբոտներ կառավարել՝ շարժիչները կառավարել, սենսորներից տեղեկատվություն ստանալ: «Սա թույլ է տալիս ծրագրավորման սկզբունքները սովորել, որից հետո կպցնում ենք պլատա, որը դառնում է ջոյստիկ ու երեխան սկսում է պլատաների հետ աշխատել: Համակարգն այնպիսին է, որ ռոբոտին շատ նման է, կարելի է հրահանգներ տալ»,- ասաց Ա. Պողոսյանը: Նրա խոսքով՝ ավելի բարձր փուլում երեխան շատ հեշտությամբ կսկսի ռոբոտի հետ աշխատել:

Ծրագիրը սկսել են ներդնել մոտ 20 դպրոցներում, որպես ռոբոտաշինության խմբակի նախապատրաստական փուլ: Սեպտեմբերից հանրապետության 50 դպրոցներում կստեղծվեն ռոբոտաշինական խմբակներ, ու բոլոր այդ դպրոցներում նույնպես փորձ կարվի Scratch-ի հայացված ծրագրերը կիրառել:

Ըստ Ա. Պողոսյանի՝ առայժմ պետությունը չի ֆինանսավորում այդ աշխատանքները, քանի որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը դեռ լիարժեք չի ծանոթացել ծրագրերին:

Նշենք, որ «Ինսթիգեյթը» Scratch ծրագրերը ներկայացրել է նաեւ հունիսի 21-22-ին տեղի ունեցած «ԴիջիԹեք բիզնես ֆորում»-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ