News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հուլիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ Փոինթ ծուխի մի խումբ ուխտավորների` ուղեկցությամբ Հեյվըրհիլ քաղաքի (Մասաչուսեթսի նահանգ) Հայ Փոինթ ծուխի հոգեւոր հովիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի: Հանդիպման սկզբում Տ. Վարդը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավորներին` հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու հայրական պատգամը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե, ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց, որ հայ ժողովրդի զավակներն այցելում են հայոց հոգեւոր կենտրոն` զորացնելու հավատարմությունն ու նվիրավածությունը Հայ եկեղեցու հանդեպ: Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց հայրենիքից հեռու ապրող հայորդիների նախանձախնդիր ոգին, որով նրանք փարված են ազգային-հայրենական կյանքին, սրբություններին ու ավանդույթներին: Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին  համախումբ մնալ Եկեղեցու շուրջ եւ հայաշունչ ու Քրիստոսասեր ոգով շարունակել նվիրյալ ծառայությունը հայրենի կյանքում:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված բարի արդյունքներով առատացնի ուխտավորների առաքելությունը հայրենիքի եւ եկեղեցու առջեւ: Հանդիպման ավարտին Հայ Փոինթ ծուխի ուխտավորներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Մայր Աթոռում ջերմ ընդունելության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ