News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Էլեկտրոնային սարքավորումների հայկական արտադրող «А-2»  ընկերությունը քննարկում է Ուզբեկստանի շուկա դուրս գալու հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Արարատ Ոսկանյանը:

Նրա խոսքով` ուզբեկական շուկան պատրաստվում է  յուրացնել իրանական «Gaz Suzan» ընկերությունը, որի հայկական մասնաճյուղը` «Gaz Suzan Armenia»-ն, արտադրում է գազային հաշվիչներ Հայաստանի բաժանորդների համար: «А-2»-ն արդեն իսկ համագործակցում է  նրանց հետ` թողարկելով արդյունաբերական հաշվիչների համար ջերմակարգավորիչներ:

«Հիմա մեր գործընկերների մոտ Ուզբեկստանում  աշխատելու ցանկություն է  առաջացել: Նրանք տեղեկացան մեր ծավալների մասին: Նրանց անհրաժեշտ ծավալները մենք կարող ենք մատակարարել, եւ պատրասստ ենք պատվերի վրա աշխատել ցանկացած ժամանակ»,-նշեց Ոսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ