News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է գրող, տեսաբան Հենրի Փելիֆյանի հոդվածը, որը հրապարակվել է «OpEdNews» կայքում.

Թուրքիայի մասին անիրական եւ անգամ կեղծ կարծիք է տարածվել ամերիկացիների եւ անգամ ԱՄՆ կառավարության շրջանում, մինչդեռ վերջինս ամբողջ աշխարհում միլիարդներ է ծախսում եւ այս կամ այն միության հետ է առնչվում` ռազմաբազաների եւ օտարերկրյա օգնության միջոցով: Այս պրագմատիկ տեսանկյունից Թուրքիան իսլամիստական հանդուրժողականության պատմության հավատարիմ դաշնակիցն է:

Օտարերկրյա օգնությունը կաշառք չի համարվում, դա պարզապես օգնություն է` կառավարությունից կառավարությանը: Սակայն հաշիվները շվեյցարական բանկերում, որոնք բացվել են ամերիկյան արտասահմանյան օգնության գումարների հաշվին, ամբողջ աշխարհում տարածված են Ասիայից մինչեւ Աֆրիկա: Օքսֆորդի` համաշխարհային պատմության ատլասի համաձայն` ԱՄՆ կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «աջակցում է ակնհայտորեն կոռումպացված եւ ռեպրեսիվ իրավական ռեժիմներին, որոնք ԱՄՆ նկատմամբ բարեկամական են համարվում»: Դրանում բաց է թողնվում է Թուրքիայի վերաբերյալ գլխավոր փաստը, իբրեւ թե խոսքը արտերկրյա օգնության մասին է: Այնտեղ առկա չէ ցեղասպանության վերաբերյալ կետը:

Այսօր որոշ ամերիկացիներ , անգամ քրիստոնյա կրոնական առաջնորդները, փառաբանում են Թուրքիային, պնդելով, որ ազատորեն կարելի է ընտրել մահմեդականությունը, սակայն Թուրքիայի պատմությունը հակասում է հանդուրժողականության այս հասկացությանը: 20-րդ դարի սկզբում թուրքական կառավարությունը իրականացրել է այդ դարի առաջին ցեղասպանությունը: Ադոլֆ Հիտլերն իր օգնականներին 1930թ ասել էր. «Ո՞վ է այժմ հիշում հայերի մասին»: Ո՞վ է հիշում հայերի մասին: Այսրոպեական քաղաքականությունը հաճախ կարեւոր է պատմական ճշմարտությունից եւ աշխարհի ապագայի վրա դրա նշանակալի ազդեցությունից:

Մոտ երկու միլիոն քրիստոնյա հայեր Թուրքիայում մահացել են ցեղասպանության արդյունքում, որի ընթացքում հայերին ստիպում էին մահմեդականություն ընդունել: Դարեր շարունակ լինելով իրական քրիստոնյա ազգ` հայերը լի են եղել թուրքական ճնշումները հաղթահարելու վճռականությամբ, սակայն չեն հրաժարվել իրենց հավատից: Հայերը հաջողակ մարդիկ են եղել, ակտիվ են եղել առեւտրում, Թուրքիայում բիզնես եւ ունեցվածք են ունեցել: Նրանք նաեւ տաղանդավոր  արհեստավորներ եւ վարպետներ են եղել: Այդ ամենը ի չիք է դարձել թուրքական կառավարության` բոլոր հայերին ոչնչացնելու դաժան քաղաքականության արդյունքում:

Թեեւ Հայոց ցեղասպանությունն ամբողջությամբ փաստաթղթավորված է, թուրքական կառավարությունը մինչ օրս հրաժարվում է ընդունել իր դավաճանությունը: Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակը այսօր կենդանի է հայերի շրջանում, որոնց հարազատները փախել էին Թուրքիայից եւ փրկվել:

Մեծ աշխարհի մասնիկ դառնալ փորձող բարձրաշխարհիկ Թուրքիայի մասին բոլոր խոսակցությունները շինծու են հնչում  եւ իրականությանն անհամապատասխան են: Ինչպե՞ս կարող է երկիրն առաջ ընթանալ 20-րդ դարի առաջին ցեղասպանությամբ, որը նրա պատմության մի մասն է: Այն չի կարող, եւ ժամանակակից Թուրքիայի մասին երգ երգողները մարդկային ամենաբարբարոսական կետը ճանաչված արարքն են ներբողում՝ արհամարհելով մի ամբողջ ժողովրդի ցեղասպանությունը՝ մարդկային ծանրագույն ոճիրը:

Քանի դեռ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այն միշտ կմնա անպիտան ազգ բոլորի համար, ովքեր գիտեն, որ ճշմարտությունն ու ազնվությունը մարդկությանը դեպի լավագույն ապագա տանող հուսալի առաջնորդներն են:

Գերմանիան անպիտան ազգ չէ՞ր լինի, եթե չընդուներ Հոլոքոստը: Թուրքական կառավարության կողմից մոտ երկու միլիոն հայերի ջարդերն ու կոտորածները հերքելը ժառանգություն է, որը անհնար է մոռանալ:

Ցանկացած կառավարություն կամ մարդ, որն աջակցում է ժամանակակից Թուրքիային՝ չընդունելով Հայոց ցեղասպանությունը, ընդունում է պատմական սուտը. սուտ, որը Թուրքիային կլանում է ամեն օր եւ ամեն տարի:

Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերություններին   ոչ թե ժամանակավոր առավելությունների տեսանկյունից նայի, այլ երկարաժամկետ ազդեցության այն բոլոր մարդկանց վրա, որոնք ցեղասպանության դատապարտում են ցանկանում եւ, հնարավորության սահմաններում, չարագործների կալանավորում:

Հայերը սոսկ ցանկանում են, որ ճշմարտությունը պատմվի, վեր հանվի եւ ճանաչվի: Առանց ճշմարտության մարդկությունը երբեք առաջընթացի լիարժեք քայլ չի կատարում, այլ տատանվում է անվերջ ժխտումներում քողարկված ստի ստվերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ