News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին` Յակուտիայում ուղղաթիռի կործանման եւ տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան Դմիտրի Անատոլիի,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ` Յակուտիայում ուղղաթիռի կործանման եւ տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակ¬ցությամբ:

Ես կիսում եմ ռուս ժողովրդի ցավը եւ խնդրում զոհվածների հարազատներին ու բարեկամներին փոխանցել զորակցության եւ կարեկցանքի խոսքեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ