News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում «Արմենիա» մշակութային  ասոցիացիան, որն ապրիլի 24-ին հարյուրավոր ստորագրություններով  դիմում էր  ներկայացրել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման խնդրանքով, դեռ պատասխան է սպասում Ելիսեյան պալատից, գրում է  «Nouvelles d'Arménie»-ին:

Ասոցիացիայի նախագահ Կրիկոր Ամիրզայանը եւ նրա մյուս անդամները  զարմացած են, որ Ելիսեյան պալատից պատասխան դեռեւս չեն ստացել: «Ճիշտ է, որ Ֆրանսիան տնտեսական եւ սոցիալական խոշոր ճգնաժամ է ապրում,  եւ  նախագահ Ֆրանսուա Օլանդը զբաղված է շտապ գործերով: Սակայն մենք հաստատակամ ենք մեր պահանջի հարցում»,-ասել է Ամիրզայանը:

Նար խոսքով` թեկնածու եղած ժամանակ Ֆրանսիայի նախագահ Օլանդը 2012թ. ապրիլի 24-ին հայտարարել էր, որ կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը` Ֆրանսիայի սահմանադրության համաձայն: «Այնուամենայնիվ, խոստումները չեն կատարվել: Մեզ ասում են, որ նախագահի պաշտոնավարման  ավարտին դեռ բավականին ժամանակ կա,  սակայն եթե նա իր խոստումը չի կատարում մանդատի սկզբին, ապա կեսերին կամ ավարտին արդեն ուշ կլինի, քանի որ նա նոր խոստումներ կտա` երկրորդ ժամկետում ընրվելու համար: Մենք գիտենք այդ մարտավարությունը, որը լայնորեն տարածված է ԱՄՆ-ում»,-նշեց Ամիրզայանը:

Եթե պատասխան չստացվի, ասոցիացիան կշարունակի ջանքերը  եւ նոր քայլեր կձեռնարկի` արդյունքի հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ