News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Քաղաքական մակարդակով Հայոց ցեղասպանության քննարկումներին ժամանակն է նաեւ իրավական շեշտադրում  ավելացնել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցին ասաց  «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակացութայն ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով մասնակցում էր  Փաստաբանների համահայկական համաժողովին:

«Նախկինում մեր պահանջները բավականին հաճախ են հնչել, սակայն արդար փոխհատուցման թեզիսների չեն վերածվել: Ժամանակն  է սկսել Հայոց ցեղասպանության հարցը քննարկել նաեւ իրավական հարթությունում, եւ այստեղ մեր իրավաբանները կարող են շատ բան անել` ելույթներն ամրապնդելով անհրաժեշտ փաստաթղթերով»,-նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով` թեեւ աշխատանք տարվում է, սակայն  ոչ  բավարար չափով: Հիմա դա ընդլայնելը ոչ պայաս կարեւոր է, քան երբեւէ : «Ինչեւէ, լավ է ուշ, քան երբեք: Մենք պետք է Հայոց ցեղասպանության մեր օրակարգն ընդլայնենք միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի առումով»,-եզրափակեց Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ