News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը միջազգային արդարադատության հարթակում մեր հնարավորությունների անգամ 5 տոկոսը չունի: Այս մասին հուլիսի 5-ին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ Երեւանում ընթացող Իրավաբանների համահայկական համաժողովի ընթացքում:

Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում Հայաստանը վաղուց պետք է հույզերից անցնի սառը հաշվարկների եւ խոսի ոչ միայն մարդկության դեմ իրականացված հանցագործության մասին, այլեւ զոհերի սերունդներին փոխհատուցում տրամադրելու: «Պետք է օրակարգ վերադարձնել ռեպարացիաների հարցը»,-ասել է Հովսեփյանը:

«Ասածս վերաբերում է նաեւ Ադրբեջանին. եթե վերջինս միջազգային արդարադատության ոլորտում ունենար Հայաստանի հնարավորությունների գոնե 5 տոկոսը, ապա վաղուց կօգտագործեր դրանք: Սակայն այդ երկիրը շատ լավ հասկանում է, որ չունի ապացույցների համապատասխան բազա եւ ոչ մի կերպ չի կարող հերքել ժամանակակից հանցագործությունները: Հենց դրանից է բխում չգիտակցված եւ անզուսպ չարախոսությունը, ինչին մենք առայժմ քիչ բան ենք հակադրում»,-հավելել է գլխավոր դատախազը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ