News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում դատապարտյալների վաղաժամ-պայմանական ազատման հանձնաժողովը մերժել է Համբիկ (Հարրի) Սասունյանի խնդրագիրը: Վերջինս սմահ ազատազրկման էր դատապարտվել 1982թ. Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով: Այդ մասին գրում է Լիբանանում հրապարակվող «Ազդակ» պարբերականը:

Հանձնաժողովը երեք տարի առաջ էլ մերժել էր միջնորդությունը: Սան-Լուիս-Օբիսպո բանտում այս տարի իր 50-ամյակը նշած Համբիկ Սասունյանը ծնվել է 1963թ. Բեյրութում եւ մեծացել Բուրջ-Համուդ հայաշատ շրջանում: 19-ամյա Սասունյանը սպանությունից հետո ձերբակալվել էր դատապարտվել էր՝ բանտում անցկացնելով 31 տարի: Այժմ նա հաջորդ խնդրագիրը կարող է ներկայացնել միայն երեք տարի անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ