News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ Հարավային Կովկասի տարածաշրջան կայցելի  ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:

Նա սկզբում կլինի Բաքվում, այնուհետեւ կժամանի Երեւան: Թբիլիսիում նա եղել էր ավելի վաղ: Դեռ այն ժամանակ էր նախատեսվում այց Հայաստան եւ Ադրբեջան, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել էր:

Լեոնիդ Կոժարան հուլիսի 8-ին պաշտոնական հանդիպումներ կունենա Բաքվում: Այցի ընթացքում կքննարկվեն ԵԱՀԿ եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության  եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր:

Համաձայն NEWS.am-ի տեղեկատվության` նույն օրը երեկոյան ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Երեւան, նրա հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ նախատեսված են հուլիսի 9-ին: Հանդիպումների հիմնական թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է լինելու:

Չի բացառվում, որ Կոժարան Բաքվից Երեւան ժամանի օդանավով: «Զվարթնոց» օդանավակայանում այս տեղեկությունը ոչ հերքեցին, ոչ հաստատեցին: «Օդանավակայան ժամանող ցանկացած չվերթ սպասարկվում է»,-հայտնեցին օդանավակայանում:

Հիշեցնենք, որ նախորդ նման չվերթի մասին տեղեկատվությունը հիստերիա էր առաջացրել Բաքվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ