News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով հատուկ հանձնախումբ է ստեղծվում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, Երեւանում «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովում հայտարարել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Համաժողովը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձեւավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության իրավական հարցերի քննարկմանը:

Քննարկվել են ցեղասպանության ենթարկվածների ժառանգների գույքային փոխհատուցման վերաբերյալ դատական ատյաններ անհատական եւ խմբակային կարգով հայցադիմումներ ներկայացնելու, իրավահաջորդության եւ պահանջատիրության ներկայացման այլ հարցեր:

Զեկույցով հանդես են եկել ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ Գեւորգ Դանիելյանը, ՀՀ արդարադատութան նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, «Արեւմտահայերի ազգային կոնգրես»-ի նախագահ, միջազգային իրավունքի փորձագետ ֆրանսահայ Սուրեն Սերայդարյանը, միջազգային իրավունքի պրոֆեսոր արգենտինահայ Ռոբերտո Մալխասյանը, իրանահայ իրավաբան Ռիտա Ավետիսյանը, Ռուսաստանը ներկայացնող իրավաբաններ Կարեն ներսիսյանը, Սիմոն Ծատուրյանը եւ ոլորտի այլ մասնագետներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ