News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մենք բացատրության ենք ակնկալում խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուից` Երեւանի միջազգային կոնֆերանսում «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների մի մասի գրավման» վերաբերյալ սադրիչ հայտարարությունների առթիվ: Այս մասին հայտնել է Մոլդովայի մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Անատոլի Մունթիանը, հաղորդում է OMEGA-ն:

«Ոչ ոք չի կարող հանդես գալ սառեցված հակամարտությունների նման կարեւոր հարցերին վերաբերող որոշակի մեկնաբանություններով: Այն էլ`  անհամապատասխան պահի, անհամապատասխան առիթով», - ընդգծել է Մունթիանը:

Հիշեցնենք, որ օրերս Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Երեւանում տեղի ունեցող  միջազգային կոնֆերանսում հայտարարել էր, որ  «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի  20%-ը` ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: Տվյալ հայտարարությունը բացասական արձագանք էր առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ  Մոլդովայում, որտեղ քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ դատապարտել էին ելույթը` այն որակելով սադրիչ, որի նպատակն էր սրել իրադրությունը:  Մոլդովայի հայ համայնքը հայտնել է խորհրդարանից Աուրելիա Գրիգորիուի հրաժարականը պաշտոնապես պահանջելու իր մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ