News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու իր միջոցներն է առաջարկել` Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր կատարած այցից հետո: 

Twitter-ի իր միկրոբլոգում նա հայտնել է Հայաստանի մարզերով շրջելու ընթացքում իր  ստացած յոթ դասի մասին:

«Առաջին հեթին, հայերը լավ մարդիկ են, որոնք հիանալի աշխատում են Հայաստանում: Երկրորդ, Հայաստանում պետք է ավելի շատ գործածվի քրաուդֆանդինգը  (մարդկանց թիմային համագործակցություն, որոնք կամավոր միավորում են իրենց փողերը կամ այլ պաշարները)»,- գրել է նա:

Ըստ նրա`  եւս մեկ կարեւոր բնագավառ է հնագիտական զբոսաշրջության  ներուժը: «Հայաստանում կան համաշխարհային որակի մի քանի վայրեր ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ ուսանողների համար»,- կարծում է Հեֆերնը:

Նա նաեւ նշել է Սեւ ծովի Մետաքսի ճանապարհի միջանցքը (Black Sea Virtual Silk Road), որն անցնելու է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերով եւ զբոսաշրջութան համար լավ խթան կհանդիսանա:

Bed and breakfast համակարգի մինի հյուրանոցները հետաքրքիր այլընտրանք են: Ըստ դեսպանի` որոշ զբոսաշրջային վայրեր շատ հետաքրքիր են, սակայն բավականաչափ նյութեր չկան: 

Վերջապես, նա նշել է Հայաստանում զբոսաշրջային վայրերի մեծ բազմազանությունը` եկեղեցիներ, բնություն, զբոսանք ձիերով, ագարակներ, քարանձավներ, գինեգործարան, փեթակ, ճոպանուղի, կամուրջներ, թռչուններ. այդ ամենը կարելի է օգտագործել զբոսաշրջության զարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ