News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում ընթացող Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի «Առողջապահության քաղաքականություն» պլենար նիստում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առողջպահության համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումները, ձեռքբերումները, իրականացվող բարեփոխումների ծրագրերից ակնկալվող արդյունքները եւ համակարգի առջեւ ծառացած խնդիրները։

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԼՂՀ առողջապահության նախարար  Զոյա Լազարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգի  խնդիրներին։ Նիստի ավարտին համագումարի մասնակիցները նախարար Դումանյանին առաջարկեցին համատեղ ուժերով Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի առողջապահական համակարգերում առկա հիմնախնդիրների լուծման ուղիներ փնտրել։

Նույն օրվա պլենար երկրորդ նիստին, որ նվիրված էր բժշկական կրթությանը, զեկուցումով հանդես եկավ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը։

Մեկ պլենար նիստ էլ նվիրված էր Հայաստանի Հանրապետությունում Սփյուռքի աջակցությամբ իրականացվող առողջապահական ծրագրերին։ Անդրադառնալով առանձին ծրագրերին ու դրանցից ակնկալվող արդյունքներին, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ծրագրերն առավել համակարգված իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ