News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վիլնյուսում, հուլիսի 5-ին, տեղի է ունեցել «Մշակութային գիշեր» միջոցառումը, որին մասնակցել է նաեւ Հայաստանը: Արվեստի եւ մշակույթի այս փառատոնը Լիտվայում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Այս տարի  «Մշակութային գիշերը» հանդիսացել է ԵՄ-ում Լիտվայի  նախագահության ստանձման կապակցությամբ իրականացվող գլխավոր մշակութային միջոցառումը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկ գիշերվա ընթացքում լիտվացի եւ տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնակիցներ իրենց արվեստն էին ցուցադրում Վիլնյուսի Հին քաղաքի համերգային դահլիճներում, թանգարաններում, ցուցասրահներում, հրապարակներում:

Հայաստանը այս փառատոնին ներկայացրել են «Արամ Խաչատրյանի անվան եռյակը», որը գիշերվա ընթացքում Վիլնյուսի  քաղաքային համերգասրահում հանդես է եկել Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երկու  համերգով, եւ դիզայներ ու քանդակագործ  Առնո  Կուռը (Սաշա Ղալեչյանը)  «Տես քեզ հայերեն»  նախագծով: Լիտվայի հանդիսատեսը մեծ ջերմությամբ է ընդունել հայ արվեստագետներին: Միջոցառումը իրականացվել է Հայաստանի մշակույթի նախարարության եւ Լիտվայում ՀՀ  դեսպանության աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ