News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմանդրամը քաղաքում հայերին պատկանած 190 միավոր անշարժ գույքի հետ վերադարձման դիմում է ներկայացրել, սակայն Դիարբեքիրի հիմնադրամների վարչությունը միայն 17 միավոր անշարժ գույքի մասով է դրական որոշում կայացրել:

Թուրքական Ozgurhabergazetesi կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու գրանցամատյանում տեղ գտած տվյալներով Դիարբեքիրի 20 թաղամասերում 1910-1921 թվականներին հայերին է պատկանել թվով 190 անշարժ գույք:  

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը դեռեւս 2009 թվականին դիմել էր հիմնադրամների վարչությանը՝ հայերին պատկանող անշարժ գույքը հետ ստանալու պահանջով: Ուսումնասիրությունների արդյունքում Դիարբեքիրի Շեհիթլիք Քյոշքլեր թաղամասում հայերին պատկանող 15 000 քմ տարածքով 17 կտոր անշարժ գույք է հայտնաբերվել: Սակայն այդ տարածքների հետ վերադարձման հարցում դժվարություններ են ծագել, քանի այդ տարածքներում կան անօրինական կառույցներ եւ հասարակական շինություններ:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Վարդգես Էրգյունն ուրախությամն նշել է, որ արդեն 17 կտոր անշարժ գույքի հետ վերադարձման որոշում կա, սակայն դժվարություններ կան դրանք հայերի անունով դարձնելու հարցում: Նա շեշտել է, թե սովորական գործընթացով դրանք չստանալու դեպքում, իրենք կդիմեն դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ