News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամեն հայ գինեգործ չէ, որ կարող է իրեն թույլ տալ 25-30 հազար դոլար ծախսել` եվրոստանդարտին անցում կատարելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, հայտարարել է Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը` պատասխանելով  NEWS.am-ի թղթակցի հարցին:

Հիշեցնենք, որ 2012թ Հայաստանի եւ ԵՄ միջեւ համաձայնագրի շրջանակներում տեղական արտադրանքը VI 1 թեստավորման է ենթարկելու Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատորիան:

Հարությունյանի խոսքով` դրա նորույթն այն էր, որ փորձ ձեռնարկվեց այդ ստանդարտները կիրառել նաեւ ներքին շուկայում: «Այնուամենայնիվ, փոքր ընկերությունները առայժմ չեն կարող իրենց դա թույլ տալ, քանի որ վերոհիշյալ ստանդարտին անցում կատարելու համար կպահանջվի 25-30 հազար դոլար: Այդ դեպքում ընթացակարգերը նման են նրանց, որոնք անհրաժեշտ են  ISO 9001-ի ստանդարտի համար: Իսկ այն մեզ մոտ այսօր ամեն արտադրող չէ, որ ունի»,-ընդգծել է Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ