News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մեծ Բրիտանիայի բնակիչը որոշել է կատակել իր քնած ընկերուհու հետ. նա աղջիկ-խրտվիլակ է պատրաստել եւ կախել հեռուստացույցի էկրանի վրա՝ ստեղծելով «Զանգ» ֆիլմի սցենարի պատկեր:

Ջեյմս Ուլիյամսը միանգամից երեք տեսախցիկներով նկարահանել է ընկերուհու արձագանքը: Տեսանյութը, որտեղ աղջիկը երկար ժամանակ սարսափից ճչում է, YouTube-ում ավելի քան մեկ մլն դիտում է ունեցել: Ուիլյամսի խոսքով՝ ինքը մի քանի շաբաթ է ծախսել տիկնիկը ստեղծելու համար:

Որպեսզի տիկնիկն ավելի իրական լինի, նա փայտերի ու պարանների օգնությամբ շարժել է տիկնիկի ձեռքերն ու ոտքերը եւ իսկապես տպավորություն է ստեղծվել, որ ուրվականը դուրս է գալիս հեռուստացույցի էկրանի միջից եւ ցանկանում է վնասել աղջկան, ով հանգիստ քնած էր բազմոցին, գրում է NEWSru.com-ը:

Ավելի ուշ աղջիկը խոստովանել է, որ իր ոտքերն այդ պահին ժելեի պես դողացել են: Նա չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում: Ուիլյամսը հայտարարել է, որ նույնիսկ նման դաժան կատակից հետո իր ընկերուհին պատրաստ է դիմանալ իրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ