News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքական  կողմը շարունակում է ակտիվ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի զինված ուժերի զարգացմանը: Մասնավորապես, Ադրբեջանի եւ Թուրքիային զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Բաքվում եւ Նախիջեւանում, որոնք սկսվել են հուլիսի 12-ին եւ կշարունակվեն մինչեւ հուլիսի  28-ը:

Զորավարժությունների նպատակը երկու երկրների զինվորականների միջեւ փորձի փոխանակումն է: Բաքվում անցկացվելիք զորավարժություններին կմասնակցի թուրքական մեկ հետեւակային ստորաբաժանում, իսկ Նախիջեւանում` մեկ թուրքական մոտոհրաձգային գումարտակ:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն այսօր հաստատել է  Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ փոխըմբռնման հուշագիրը` զորավարժությունների անցկացման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այդ «արդյունավետ համագործակցության» արդյունքներից մեկը «Ռամիլ Սաֆարով» ծրագրի նախապատրաստումն ու իրականցումն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ