News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Օրերս Հալեպում մահացել է ռումբի պայթյունի հետեւանքով վիրավորված հայուհին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմից:

Ըստ տեղեկատվության՝ մահացել է 48-ամյա Սիլվա Չափուրյան-Թաղլյանը: Այօր կայացել է նրա հուղարկավորությունը:

Նշենք, որ կառավարական բանակը շարունակում է «Հյուսիսային փոթորիկ» լայնամասշտաբ գործողությունը՝ ուղղված Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպը ընդդիմադիր զինյալներից հետ գրավելուն: Ներկայումս նրանց հաջողվել է զրկել զինյալներին զենքի եւ սննդի մատակարարման հիմնական աղբյուրներից:

Բացի այդ, Հալեպում իր աշխատանքն է վերսկսել քաղաքի ամենախոշոր հացի փուռը՝ «Ալ-Համադանիե»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ