News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հնագիտության թանգարանը, Թաքսիմ հրապարակի շինարարության ժամանակ հայտնաբերվել է 13 հայկական տապանաքար: 

Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ին, Թաքսիմի հրապարակի շինարարության ժամանակ Դիվան հյուրանոցի առջեւ՝ Ասքեր Օջաղը պողոտայի վրա, հայկական տապանաքարեր են հայտնաբերվել, որոնք թվագրվում են 17-րդ եւ 19-րդ դարեր: Տապանաքարերը պատկանում են Սուրբ Հակոբ հայկական գերեզմանոցին, որի վրա կառուցվել են Դիվան եւ Հիլթոն հյուրանոցներն ու այլ շինություններ:

Այս պահին տապանաքարերը գտնվում են Ստամբուլի հնագիտության թանգարանում: Թանգարանի տնօրինությունը «Ակոս» թերթին տեղեկացրել է, որ մասնագետներն ուսումնասիրել են տապանաքարերը, որոնք հողի մակերեսից 1.50 մետր խորության վրա ցրված վիճակում են եղել: Շինարարության ժամանակ 13 մարմարե տապանաքար է հայտնաբերվել:

Ստորեւ ներկայացնում ենք թանգարանի տնօրինության տապանաքարերի բնութագրությունը. «17-րդ դարի երկրորդ կես եւ 19-րդ դար թվագրված տապանաքարերից մեկի արձանագրությունը ջնջված է, անընթեռնելի է, իսկ մյուս երկուսն առանց արձանագրության են: 5 տապանաքարի միայն տարեթվերն են ընթերցվել: Ընթերցված տապանաքարերից պարզ է դարձել, որ մահացածները եղել են արական սեռի ներկայացուցիչ, սրճավաճառ, վարսավիր: Բացի այդ, տապանաքարերից մեկի վրա գրված է «Կեսարիա նահանգի Թալաս գյուղ», իսկ մեկ ուրիշի վրա` «Քեղվա գյուղ»: Արձանագրությունից հայտնի է դառնում, որ կեսարացի անձը ուխտի է գնացել: Տապանաքարերից 5-ը զարդանախշված է, 8-ը՝ ոչ: Գերեզմանաքարերի վրա, որպես զարդանախշ, կան կլոր փոսիկների տեսք հաղորդած ջրի գավաթ հիշեցնող նախշեր, խորհրդանշական տառեր, բույսեր եւ հայելու պատկեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ