News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Իրանը տասնյակ անգամ ավելի շատ ծիրան են արտահանում, քան Հայաստանը: Այդ մասին այսօր` հուլիսի 16-ին ասաց Ամերիա խորհրդատվական ծառայության ավագ վերլուծաբան Արտաշես Շաբոյանը` ներկայացնելով «Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության ոլորտի զարգացման միտումները» հետազոտությունը: Բացի այդ` Հայաստանում ծիրանի բերքատվությունը էապես զիջում է Թուրքիայում ծիրանի բերքատվությանը:  

Ա. Շաբոյանի ներկայացմամբ` Հայաստանի գյուղատնտեսությունում զարգացման ամենամեծ պոտենցիալ ունի այգեգործությունը, որտեղ վերջին տասնամյակում գրանցվել է տարեկան միջինը 20% աճ; Մասնավորապես` տեղի է ունենում խաղողի եւ պտղահատապտղային այգիների տարածքների աճ:

Հայաստանից արտահանման աճ է գրանցվել ծիրանի, կեռասի, դեղձի, հոնի մասով: 2012 թ.  արտահանվել է 16 հազ. տոննա միրգ, 2008 թ.` 8 հազ. տոննայի համեմատ: Հայաստանում համեմատաբար բարձր է խաղողի բերքատվությունը` 15.9 տոննա հեկտարից: Համեմատության համար` Իսրայելում այդ ցուցանիշը 11.3 տոննա է, տարածաշրջանի այլ երկրներում` ավելի ցածր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ