News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներն ու խախտումներն ավելացել են: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, մամուլի ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2013թ. Երկրորդ եռամսյակային զեկույցը (ապրիլ-հունիս):

«Մենք բազմիցս արձանագրել ենք, որ ընտրությունների ընթացքում, երբ սրվում է ներքաղաքական իրավիճակը, ավելանում է լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումը. այդ առումով՝ Երեւանի ավագանու վերջին ընտրությունները բացառություն չէին»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով՝ ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, արձանագրվել է 8 ճնշում, իսկ քարոզարշավի ընթացքում 1 ֆիզիկական բռնության դեպք:

«2013 երրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ  ֆիզիկական բռնության 4 դեպք, ինչը 1-ով ավելի է նախորդ տարվանից: Լրատվամիջոցների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ  ճնշումների քանակն այս եռամսյակում  հասել է 21-ի, ինչը 11-ով ավելի է  նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով՝ լրագրողների գործունեության այս խմբի միջադեպերից  8-ը տեղի է ունեցել Երեւանի ավագանու ընտրությունների օրը, իսկ 7-ը՝ վիրավորանքի եւ զրպարտության նոր դատական գործեր են, մյուս 6-ը, այլ բնույթի ճնշումներ են, որոնցից նա օրինակ բերեց, որ երբ սպանված զինծառայողների ծնողները նրա դին փորձել են բերել կառավարության շենքի մոտ, ուժային կառույցները լրագրողների աշխատանքը խոչընդոտել են:

Լրատվամիջոցների դեմ հարուցված քրեական գործերի թիվը 13 է, որոնք եւս ավելացել են: Մելքիյանը նշեց, որ սա ամբողջական պատկերը չէ, քանի որ շատ հաճախ լրագրողներն ինքնուրույն են փորձում հարթել խնդիրները:

Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, ապա այս տարվա երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն  արձանագրել է 3 դեպք, ինչը 7-ով պակաս է նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատությամբ:

Կոմիտեի նախագահը կոչ արեց, որ լրագրողներն իրենց բարձրության մեջ մնան եւ չիջնեն պաշտոնյաների մակարդակին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ