News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Վերջին 10 տարիների ընթացքում սպանվել է մոտ 600 լրագրողներ եւ բլոգերներ: Նրանցից 41-ը վերջին տարվա ընթացքում սպանվել են Սիիայում: Այս մասին հուլիսի 18-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասսոնը:

Նա նշել է, որ անընդունելի է, երբ լրագրողների վրա հարձակում գործողների 90 տոկոսից ավելին անպատիժ է մնում, փոխանցում է ՌԻԱ Նովոսին:

Իրենց մասնագիտության ռիսկերի մասին ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջին անգամ տեղեկացրել են հենց իրենք լրագրողները: Ռիչարդ Ենջելը, ով 5 օր Սիրիայի գրոհայինների պատանդն է եղել, հայտարարել է, որ լրագրողները եւս պետք է դիվանագետների նման պաշտպանված լինեն, որպեսզի օբյեկտիվ լինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ