News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՌԴ դեսպանատունը երախտագիտություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներին՝ Պոդոլսկի մոտ հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետ կապված ցավակցությունների համար:

«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը երախտագիտություն է հայտնում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք ցավակցություններ են հայտնել՝ կապված հուլիսի 13-ին մեձմոսկովյան Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգության առթիվ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:

Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ