News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի թունելախորշերից մեկում (4-րդ խուց) 1991 թվականին տեղադրվել եւ մինչեւ օրս գործում է ԱՄՆ-ի Համաշխարհային սեյսմիկ գլոբալ ցանցի IRIS համակարգի կայանը, որը պատկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությանը: Կայանը գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր ուժեղ երկրաշարժերը, միաժամանակ, օգտագործվում է նաեւ միջուկային գաղտնի պայթեցումները գրանցելու եւ դրանց վերահսկողությունն ապահովելու համար: Տվյալները դիտարանից արբանյակային կապով հեռահարվում են ԱՄՆ (Ալբուքերք), Ավստրիա (Վիեննա) եւ հասանելի են սեյսմիկ պաշտպանության ծառայության համար: Դիտարանում ներկայումս աշխատում են միայն սեյսմիկ պաշտպանության ծառայությանը պատկանող IRIS համակարգի սեյսմիկ կայանը, ռադոնի եւ մագնիսաչափական դիտակայանները: Գառնիի դիտարանի մյուս սարքերն ու սարքավորումները գործնականում չեն աշխատում:

Ներկայում մշակվել է Գառնիի ակտիվ խզվածքի հատվածում համալիր երկրաբանաերկրաֆիզիկական հետազոտությունների իրականացման ծրագիր, ինչը ենթադրում է Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի վերագործարկում եւ հետագա զարգացում: Սա համարվել է ՀՀ կառավարության 2013 թ. գերակա խնդիրներից մեկը, եւ ներառվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման մեջ:

Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր եւ ավելի հուսալի դիտարկումների հիման վրա գնահատելու հանրապետության տարածքի երկրակեղեւի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, գրանցել միջուկային գաղտնի պայթեցումները, անջատել երկրաշարժերի նախանշաններ, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը եւ կանխատեսել ուժեղ երկրաշարժերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ