News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանին եւ նրա տեղակալ Գագիկ Բազիկյանին եւ նրա հետ քննարկել առողջապահության ոլորտին, մասնավորապես, ուռուցքաբանությանն առնչվող մի շարք հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, Ստեփանակերտի հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ ուռուցքային հիվանդությունները հանդիսանում են Արցախի առողջապահության առջեւ ծառացած ամենահրատապ հարցերից մեկը, եւ դրանց բուժան արդյունավետության բարձրացումը մեծապես կախված է Հայաստանի Հանրապետության հետ սերտ համագործակցությունից:

Երկուստեք նշվել է փոխգործակցության ընդլայնման պատրաստակամությունը եւ այս ուղղությամբ մի շարք նոր ծրագրերի մշակման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ