News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Վրացական երազանք» դաշինքի կողմից երկրի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հուսով է, որ հոկտեմբերի 27-ի ընտրություններից հետո երկիրն ավելի կկայունանա եւ մեդիա-սկանդալների նկատմամբ ամենօյա ուշադրությունը կնվազի։

Մարգվելաշվիլին «Կավկասիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ից հետո Վրաստանն իր քաղաքացիների համար բնակության համար  լավագույն երկիրը կդառնա։

«Ամեն  օր սպասում էինք, թե ինչ են ասելու իշխանությունները: Քաղաքացին սպասում է, թե էլ ինչ սկանդալ է լինելու։ Նման դատարկ թեմաներով ու սկանդալներով ապրելուն վերջ կդրվի։ 

Բոլորը հոգնել են լսելուց, թե ինչպես են իրար հայհոյում քաղաքական գործիչները։

Սա կդառնա երկիր, որտեղ քաղաքացիներն ամենից լավ կապրեն», - նշել է Մարգվելաշվիլին, հայտնում է  «ԻնտերպրեսՆյուզը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ