News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը 10 կետով առաջադիմել է The Global Innovation Index 2013 վարկանիշում՝ զբաղեցնելով 59-րդ հորիզոնականը; Այս վարկանիշի առանձնահատկությունն այն է, որ գնահատում է, թե ինչպես է տվյալ պետությունում կիրառվում նորարությունը՝ կրթության, տնտեսության, պետական կառավարման, այլ հատվածներում: Վարկանիշը հաշվարկվում է 142 պետության համար:

Վարկանիշը գլխավորում է Շվեյցարիան, նրան հետեւում են Շվեդիան ու Մեծ Բրիտանիան; ԱՊՀ երկրներից Հայաստանին գերազանցում է միայն Մոլդովան՝ 45-րդ տեղ: Տարածաշրջանի ու ԱՊՀ այլ երկրները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Ռուսաստան՝ 62-րդ, Թուրքիա՝ 68-րդ, Ուկրաինա՝ 71-րդ, Վրաստան՝ 73-րդ, Բելառուս՝ 77-րդ, Ղազախստան 84-րդ, Տաջիկստան 101-րդ, Ադրբեջան՝ 105-րդ, Իրան՝ 113-րդ, Ղրղզստան 117-րդ, Ուզբեկստան՝ 133-րդ։ Ամենազգալի անկումը այս տարածաշրջանում գրանցցել է Ադրբեջանը՝ 16 կետով:

Բացի այդ՝ Հայաստանը ներառվել է այն 18 զարգացող երկրների խմբում, որոնք շատ լավ դրական դինամիկա են ցուցադրում (այդ խմբում են նաեւ Հնդկաստանը, Վրաստանը, Չինաստանը, Հունգարիան, Լատվիան ); Նշվել է, որ դա արդյունք է լավ քաղաքականության՝ ենթակառուցվածքների, գլոբալ շուկաների ինտեգրման, ինստիտուտների, գիտելիքների, մասնավոր նախաձեռնությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ