News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության աշխատակիցները կատարելագործել են ռուսերենի իրենց գիտելիքները՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ: Հուլիսի 19-ին Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակում սերտիֆիկատներ են հանձնվել այն 43 ոստիկաններին, որոնք Հայաստանում  Ռուսհամագործակցության ներկայացուցչության ռուսերենի գիտելիքների բարելավման ծրագրի շրջանակներում անցել են եռամսյա դասընթացներ:

Ինչպես հաղորդում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մամուլի ծառայությունը, դասընթացները կազմակերպվել են Հայաստանում վերջինիս ներկայացուցչության եւ Հայաստանի Ոստիկանության գլխավոր շտաբի կողմից՝ռուսերենի գիտելիքները խորացնելու նպատակով:

Ժամանակակից կրթական ծրագրերով եւ մեթոդիկաներով դասընթացները անցկացրել են Ռուսաց լեզվի ուսումնա-մեթոդական ռուսական կենտրոնի փորձառու մասնագետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ