News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հրաչյա Հարությունյանը, որը «Նոր Մոսկվա»-ում 18 մարդու կյանք խլած ավտոպատահարի մեղավորն է համարվում, հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Այսօր նախատեսված էր որպես ամբաստանյալ նրա հարցաքննությունը: Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալուց», - ասել է գործակալության զրուցակիցը:

Խիճ տեղափոխող բեռնատարը հուլիսի 13-ին ճեղքել էր Պոդոլսկից Կուրիլովո ուղեւորված ուղեւորատար ավտոբուսը: 18 մարդ զոհվել էր, 40-ից ավելի՝ տուժել:

Տվերի դատարանը կալանավորել էր բեռնատարի վարորդ Հարությունյանին: Հարցաքննությունն անցկացվել էր «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում, որտեղի հիվանդանոցում գտնվում էր ամբաստանյալը՝ առողջության հետ կապված գանգատներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ