News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ոստիկանությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին թույլ է տվել հանդիպել «Նոր Մոսկվայում» սարսափելի վթարի գործով կալանավորված Հրաչյա Հարությունյանի հետ: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

«Քննիչը Հայությունյանի հետ հանդիպման վերաբերյալ համապատասխան հանձնարարական է տվել, որը գտնվում է «Մատրոսսկայա տիշինա» կալանավայրում»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:

Այսօր Հրաչյա Հարությունյանին հարցաքննել են, սակայն նա հրաժարվել է ցուցմունքներ տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ